Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ Հայաստանն ընթանում է հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով
Այսօր Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի» բացումը կատարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի, Շվեդիայի եւ Իսպանիայի համատեղ նախաձեռնությամբ Երևանում Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը' Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
Խոսելով Եվրոպայի խորհրդի ստեղծման նախադրյալների եւ կազմակերպության գործունեության մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծվելու Եվրոպայում կայունության, զարգացման և խաղաղության ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին: Եվ այն ժամանակ գտնվեց դեղամիջոց, որի կենսունակությունը ապացուցեց ժամանակը' ազատության և ժողովրդավարության գաղափարներն ունակ են հաղթահարելու անվստահության մթնոլորտը, փլուզելու քարե պատնեշները, կանխելու մեծ պատերազմները և ապահովելու զարգացման հեռանկարը:
Սառը պատերազմի ավարտը վերացրեց մինչ այդ գոյություն ունեցող անջրպետը: ԵԽ անդամ-երկրները և հասարակությունները որդեգրել են ընդհանուր արժեքներ և նպատակներ: Ժողովրդավարության ասպարեզում տարբեր միջազգային կազմակարեպությունների շրջանակներում մշակվել է չափանիշների մի ընդհանուր համակարգ: Անկասկած, Եվրոպայի խորհուրդը, իր ընդգրկուն բնույթով և նշանակությամբ, կարեւոր տեղ է զբաղեցնում նման կառույցների շարքում: Դրա հետ մեկտեղ, այդ չափանիշների իրականացումը, եթե հավատարիմ մնանք ֆորումի վերնագրին, շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ԵԽ շրջանակներում:"
Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձավ նաեւ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանը. «Շուտով մեր երկիրը կնշի Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակը: Միանալով կազմակերպությանը' Հայաստանը Եվրոպայում ամենաընդգրկուն և համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել' ընտանիքի, որը միավորում է բազմաթիվ երկրներ, ժողովուրդներ և մշակույթներ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, հատկապես նման բազմազանությամբ աչքի ընկնող, նրա ամրությունը պայմանավորված է ինչպես միմյանց խնդիրներին ականջալուր լինելու կարողությամբ, այնպես էլ պարտավորությունների ընդհանրությումբ' հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»։
«Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները' ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը այդ ուղին հնարավորինս սահուն ու արդյունավետ անցնելու համար, քանի որ հնարավոր խոչընդոտները առավել հեշտ է հաղթահարել, երբ կա աջակցության ու զորակցության զգացումը» - ասաց Հայաստանի արտգործնախարարը: