Լրահոս

14.06.2016 17:23


Մահվան ելքով պատահար Վանաձորում

Մահվան ելքով պատահար Վանաձորում

Հունիսի 13-ին՝ ժամը 18.15-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 54 տան մոտ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ, որը հնարավոր է` մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.10-ի սահմաններում, «Օպել Աստրա»-ի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գրետա Հարությունյանին, ով տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը