Լրահոս

15.06.2016 07:26


«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում «Isuzu Rodeo»–ն ամբողջությամբ այրվել է

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում «Isuzu Rodeo»–ն ամբողջությամբ այրվել է

Հունիսի 14-ին, ժամը 21.58-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի 14-րդ կմ-ին այրվում է 1985 թ. ծնված Հ. Ք.-ին պատկանող «Isuzu Rodeo» մակնիշի 34 RQ 587 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին, մարվել՝ 22.50-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը