2008-ից սկսած՝ Սերժ Սարգսյանն ընտրել է «Ես ի՞նչ մեղավոր եմ, իմ ձեռքում ի՞նչ կա. սաղ ուրիշներն են մեղավոր» դեմագոգիկ մարտավարությունը: Ըստ այդմ՝ իր ներքին ու արտաքին ձախողումներն արդարացնելու և պատասխանատվությունից խուսափելու նպատակով Սարգսյանն, «անկախ» մամուլի և հաճախորդաց դասի օգնությամբ, շրջանառության մեջ է դրել քավության նոխազների անուններ, հանրությանը հրամցրել կեղծ թիրախներ և ստեղծել արհեստական օրակարգեր:
Կախված թեմայից և իրավիճակից՝ կեղծ թիրախների, քավության նոխազների դերում տարբեր սուբյեկտներ են հայտնվում:
Ինչ վերաբերում է կեղծ օրակարգին, ապա այն քաղաքական դաշտում արտահայտվում է արևմտամետ-ռուսամետ բաժանումների տեսքով: Հանրությանն առաջարկում են կեղծ ընտրություն կատարել՝ միևնույն ժամանակ տարածելով այն միտքը, թե, իբր, մեզ մոտ ոչինչ չի որոշվում. ամեն ինչ դրսում է որոշվում, հետևաբար «Սերժն ի՞նչ մեղավոր է»:
Արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում, ինչպես նաև անվտանգության հարցում սեփական ձախողումներն արդարացնելու համար Սերժ Սարգսյանն ընտրել է հակառուսական քարոզ տանելու տարբերակը: Ինքն անձամբ անսահմանորեն քծնում է Պուտինին ու Հայաստանը դարձնում ՌԴ-ի վասալը, սակայն քարոզչամեքենայով, «ընդդիմադիր» շրջանակներով և «անաչառ» վերլուծաբաններով անընդհատ տարածում է այն միտքը, թե ՀՀ բոլոր պարտությունների համար մեղավորը Ռուսաստանն է և իբր ՀՀԿ ղեկավարը հուսահատ ջանքեր է գործադրում ՀՀ ինքնիշխանությունը պահելու համար:
Ղարաբաղում ապրիլին գրանցված անհաջողության համար էլ մեղավոր ներկայացվեց Ռուսաստանը: Մինչդեռ դրա պատճառը բացառապես Հայաստանի ներսում պետք է փնտրել. համատարած կոռուպցիայի ու թալանի հետևանքն ուրիշ բան չէր կարող լինել:
Ռուաստանին «բոբո» դարձնելու սերժսարգսյանական մարտավարությունը նաև այլ նպատակ է հետապնդում:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կողմ է Ղարաբաղի հողերը հանձնելուն (այդ մասին նա հրապարակավ բազմիցս է արտահայտվել), հավանում է հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակը և հույսը դրել է ռուս խաղաղապահների վրա՝ փորձելով ազատել գլուխը բանակի արդիականացման խնդիրներից:
Նա կողմ է փուլային տարբերակին, բայց որպեսզի խուսափի պատասխանատվությունից, քարոզում է, որ Կրեմլն է հակահայկական դավադրություն կազմակերպում: Այլ կերպ ասած՝ իր պարտվողական քաղաքականության համար Սարգսյանը կեղծ թիրախ է հրամցնում: Նա մի կողմից Զորի Գայկովիչի նամակի միջոցով հաճոյանում է Պուտինին, մյուս կողմից Հայաստանում հակապուտինական ու հակառուսական հիստերիա հովանավորում, որպեսզի սեփական պատասխանատվությունը լղոզի: Սա՛ է ՀՀԿ ղեկավարի պատկերացրած «և՛, և՛»-ի քաղաքականությունը, որը պարզապես սպառնալիք է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը:
Բ26-ի հակառուսականության բուն նպատակը

Կորյուն Մանուկյան