Լրահոս

15.06.2016 11:44


ԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հարցով գագաթաժողովի նախապատրաստմանը

ԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հարցով գագաթաժողովի նախապատրաստմանը

ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախապատրաստմանը:

Այդ մասին, «Artsakhpress.am»–ի փոխանցմամբ, լրատվամիջոցին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պարտականությունները կատարող Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից և չի պատասխանել հանդիպման անցկացման հնարավոր ամսաթվի մասին հարցին:

«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի կազմակերպման գործում, և մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա՝ հավելելով. «Որքանով մենք գիտենք՝ այն հրավիրվել է ՌԴ նախաձեռնությամբ: Դուք պետք է այդկերպ ձեր հարցերն ուղղեք Ռուսաստանի իշխանություններին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որին կհետևի եռակողմ հանդիպումը` Ղարաբաղի հարցով։ Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հունիսի 20-ին Պետերբուրգում ծրագրվում է եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ։ Ենթադրվում է, որ սկզբում Պուտինն առանձին-առանձին կհանդիպի Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո երեք նախագահները միասին բանակցություններ կվարեն»,-ասել է Ուշակովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը