Լրահոս

15.06.2016 18:56


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում

Հունիսի 16-18-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 19-20-ը՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում

Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.10C (2006 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.20C (1966 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.40

Այս խորագրի վերջին նյութերը