Լրահոս

19.10.2010 16:50


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության ճանապարհով»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության ճանապարհով»

Այսօր Եվրոպայի Խորհրդում տեղի է ունենում հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական համաձայնագրի ընդունման 60-ամյակին։

Միջոցառմանը հրավիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբորն Յագլանդը մամլո ասուլիս են տվել։

Հարցին, թե   ՄԱԿ-ը ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել ԼՂ հարցի լուծման ուղղությամբ, Պան Գի Մունը պատասխանել է, թե ինչպես բազմաթիվ այլ տարածաշրջանային հակամարտություններ, ղարաբաղյանը ևս պետք է լուծվի խաղաղության և երկխոսության ճանապարհով։

-Աշխարհում շատ հակամարտություններ կան, և դրանք, այդ թվում ղարաբաղյանը, պետք է լուծվեն խաղաղության և երկխոսության ճանապարհով։ Դրան զուգահեռ, մեզ ոգեշնչում է վերջին ժամանակներս Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կատարում է իր միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ ՄԱԿ-ը նույնպես պատրաստ է նպաստել խաղաղ ճանապարհով այս հարցի լուծմանը,-նշել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը