Լրահոս

19.10.2010 17:08


Արձակուրդները՝ հոկտեմբերի 25-ից

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 25-ից կսկսվեն աշնանային արձակուրդները։ Համաձայն  «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների  2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»  2010-2011 ուսումնական տարում արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով' 3-11-րդ դասարանների աշակերտների համար աշնանային արձակուրդները' 2010 թվականի հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը' 2010 թվականի դեկտեմբերի 27-ից 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ, գարնանայինը' 2011 թվականի մարտի 21-ից 27-ը ներառյալ։
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտևեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը ներառյալ, ձմեռայինը' դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, իսկ գարնանայինը' մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները կկազմակերպվեն հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար վերևում սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ' նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը