Լրահոս

15.06.2016 23:09


Սարալանջի պողոտայի և Ա.Ավետիսյան փողոցի խաչմերուկի մոտ վրաերթ է տեղի ունեցել՝ մահվան ելքով

Սարալանջի պողոտայի և Ա.Ավետիսյան փողոցի խաչմերուկի մոտ վրաերթ է տեղի ունեցել՝ մահվան ելքով

Հունիսի 15-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայի և Ա.Ավետիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ. Հ.-ը իր վարած «Toyota» մակնիշի 40 AA 008 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված քաղաքացու, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը