Լրահոս

16.06.2016 07:40


Ինքնասպանության միանգամից երեք փորձ է կատարվել

Ինքնասպանության միանգամից երեք փորձ է կատարվել

Հունիսի 15-ին, ժամը 12.37-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է 1-03 ծառայություն:

Անգիտակից վիճակում Արմավիրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ը (մոտ 70տ.):

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

***

Հունիսի 15-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի թիվ 143 դպրոցի մոտակայքում գտնվող շենքի 5-րդ հարկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են Պ. Խ.-ի (ծնված 1955 թ.) ինքնասպանության փորձը, ով այնուհետև հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

***

Հունիսի 15-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Խ. Հ.-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ Կետրոնի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը