Մանվել Բադեյան. «Ստրուկը երազում է ինքն էլ ստրուկ ունենա»
-Ընդդիմությունն ասում է՝ մենք ոչ մի հարց չենք ուզում լուծել, չենք ուզում որևէ հարցի անդրադառնալ, դրանք մանր-մունր հարցեր են. ա՛յ, որ մենք գանք իշխանության, ամեն ինչ կլուծվի։ Իրականում ստրուկը երբեք չի երազում ազատության մասին։ Ստրուկը երազում է ինքն էլ ստրուկ ունենա, և երբ որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, նա բնավ չի քննադատում իշխանության գործելակերպը, նա քնադատում է պերսոնիֆիկացված մարդկանց և ձգտում է ի՛նքը դրա տերը լինի, որ նույնը անի և միգուցե ավելի շատ։ Սա՛ է մեր հասարակության դժբախտությունը։ Սա մեր հասարակության թերհասությունն է,-այսօր ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ բանավիճելիս հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը։
Նա նաև հավելել է, որ այսօր որպես ընդդիմություն ձևավորված քաղաքական ուժ չի տեսնում.
-ՀԱԿ-ին էլ չեմ տեսնում որպես ձևավորված քաղաքական ուժ։ Ես տեսնում եմ ՀԱԿ-ում խարիզմատիկ լիդեր՝ Լևոն Տեր-Պետրոսյան, որի բացակայության դեպքում ՀԱԿ-ը կփլուզվի միանշանակ։
ՀՀԿ-ական պատգամավորը ՀԱԿ-ին չի տեսնում նաև որպես այսօրվա իշխանության իրական այլընտրանք։

7or.am