Լրահոս

19.10.2010 17:23


Վրաստանում հարցման արդյունքներով Սերժ Սարգսյանը վերջին հորիզոնականում է

Վրաստանում հարցման արդյունքներով Սերժ Սարգսյանը վերջին հորիզոնականում է

«Քվիրիս պալիտրա» շաբաթաթերթի անցկացրած հարցման  (որին մասնակցել է 477 մարդ) արդյունքներով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարվել է Վրաստանի նկատմամբ ամենաբարյացկամ տրամադրված արտասահմանյան առաջնորդը։

Պատասխանելով «Ո՞վ է Վրաստանի նկատամամբ ամենաբարյացկամ տրամադրված արտասահմանյան առաջնորդը» հարցին՝ մասնակիցների մեծ մասն իր ձայնը տվել է Հիլարի Քլինթոնին, և նա 8,15 բալ է հավաքել։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (6,32 բալ) և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը (6,32 բալ)։

Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին (6,05 բալ), ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (5,49 բալ) և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (4,36 բալ)։

Վերջին երեք հորիզոնականում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (3,09), Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը (2,93) և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (1,89)։

 

Այս խորագրի վերջին նյութերը