Լրահոս

16.06.2016 12:48


Արմեն Պողոսյան. «Փոքր խանութները մեռնում են»

Արմեն Պողոսյան. «Փոքր խանութները մեռնում են»

-Առայժմ հարկային բարեփոխումների արդյունքը չենք տեսնում: Փորձը ցույց է տալիս, որ հօգուտ փոքր ձեռնարկությունների՝ բան չի փոխվել: ՓՄՁ-ների ծավալներն ու քանակը կրճատվում են աճելու փոխարեն,-ասել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ պատասխանելով «Vesti.am»-ի այն հարցին, թե ինչպես կազդի սպառողների վրա հունիսի 15-ին ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային նոր օրենսգիրքը:

-Մինչև չհամոզվեմ, որ դա էականորեն օգտակար է անվճարունակ խավի համար, դեմ կլինեմ: Եթե լինեի ԱԺ-ում, երևի դեմ կքվեարկեի: Ծաղկում են սուպերմարկետները, իսկ դա նշանակում է՝ մեռնում են փոքր խանութները,-ասել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը