Լրահոս

16.06.2016 13:13


Հունիսի 9-15-ը տարածաշրջանում գրանցվել է 8 երկրաշարժ

Հունիսի 9-15-ը տարածաշրջանում գրանցվել է 8 երկրաշարժ

«ՍՊԾ» գործակալությունից հայտնում են, որ ս.թ. հունիսի 9-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Հունիսի 9-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Խոյից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այդ օրը Վրաստանի Թելավի քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.5) երկրաշարժ: Հունիսի 13-ին նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.9) երկրորդ երկրաշարժը: Հունիսի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Այդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) մյուս ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Թավրիզ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս-արևելք, որին հունիսի 13-ին հաջորդել է նույն ուժգնությամբ ևս մեկ ստորգետնյա ցնցում: Հունիսի 13-ին 4 բալ (մագնիտուդ 3.0) և 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 53 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Դրանցից երեքն ունեցել են 6.2 մագնիտուդ և տեղի են ունեցել հունիսի 9-ին, 10-ին և 14-ին, համապատասխանաբար Ինդոնեզիայում, Սողոմոնյան կղզիներում և Վանուատուի տարածքում: 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայից 114 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որն զգացվել է նաև Հոնդուրասում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը