Ռուբեն Կարապետյան. «Չկա այլ ճանապարհ, քան ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՎ միասին կերտել մեր բոլորիս երազած նոր Հայաստանը» (տեսանյութ)
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ ընտրված Ռուբեն Կարապետյանի ելույթը կուսակցության հիմնադիր համագումարում։
...
Հարգարժա՛ն պատգամավորներ, տիկնայք և պարոնայք,
Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն` ծնվեց նոր քաղաքական ուժ՝ «Համախմբում» կուսակցությունը:
Ես երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել ոչ ԽՍՀՄ տարիներին, ոչ էլ Հայաստանի անկախության: Սակայն որոշում կայացրեցի միանալ «Համախմբում» կուսակցության ստեղծմանը՝ քաջ գիտակցելով Հայաստանի և Արցախի, մեր ժողովրդի համար պահի ճակատագրական լինելու հանգամանքը, ու այն, որ այսօր յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի ուղղակի իրավունք չունի իր պետականության ապագայի համար այս օրհասական պահին կրավորական կեցվածք ընդունելու և իր քաղաքացիական թեկուզ ամենահամեստ ներդրումը չունենալու մեր երկրում արդարության հաստատման գործում:
Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանի Հանրապետությունն ընդհուպ մոտեցել է ազգային անվտանգության սպառնալիքի այն «կարմիր գծին», որի հատումը հղի է մեր պետականության ու ժողովրդի համար անդառնալի կորուստներով:
Ինձ համար սա առաջին հերթին համախմբում է՝ կանխելու նման կործանարար զարգացումը, վերականգնելու ազգային արժանապատվությունն ու հայաստանյան ներքին թե արտաքին քաղաքականության մեջ արմատավորելու սեփական ուժերին ապավինելու հենքային մոտեցումը:
«Համախմբում»-ն էլ չեմ համարում դասական կուսակցություն, այլ վստահ եմ, որ այն իր նոր գաղափարախոսությամբ ու գործելաոճով շատ արագ դուրս կգա նեղ կուսակցական շրջանակներից և կվերածվի համազգային շարժման՝ դառնալով իրական այլընտրանք ներկա իշխանություններին ու սկիզբ դնելով երկրում արմատական փափոխություններին:
Ես հուսով եմ, որ «Համախմբում» կուսակցությունը կկատարի մի այլ կարևորագույն առաքելություն՝ ներազգային վստահության վերականգնումը: Այսօր ահռելի անջրպետ է գոյացել մեր հասարակության բոլոր մակարդներում: Ստեղծված պայմաններում միմիայն հասարակական-քաղաքական ուժերի համախմբման միջոցով է հնարավոր վերականգնել ներազգային վստահությունը:
Ես միացել եմ մարդկանց, որոնք հավատում են Հայաստանի ապագային, որոնք ունակ են երազելու և այդ երազները քայլ առ քայլ կյանքի կոչելու:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք ապրում ենք նոր աշխարհակարգի և միջազգային հարաբերությունների, այսպես կոչված, «հետվեսթֆալյան» կարգի ձևավորման ժամանակաշրջանում, որն արտահայտվում է ծայրահեղ անկայունությամբ: Անցումային այս անկայուն ու փոթորկալից իրավիճակը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, որը, գտնվելով ռազմավարական կարևոր տարածաշրջանում, անմիջականորեն իր վրա է զգում թե՛ գլոբալ և թե՛ տարածաշրջանային խորքային փոփոխությունները:
Մեր սահմաններից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Մերձավոր Արևելքում, տեղի են ունենում պատմական վճռորոշ զարգացումներ, երբ փլուզման եզրին են հայտնվել մի շարք պետություններ՝ հանգեցնելով սահմանների վերաձևմանն ու տարածաշրջանի նոր քաղաքական քարտեզի գծմանը: Այսօր, երբ Եվրոպական Միությունում քաղաքական, տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամն ընդունել է գոյութենական բնույթ, երբ մշուշոտ է մեր հարևան Թուրքիայի ապագան, ու մոտ է քրդական հարցի քաղաքական հանգուցալուծումը, երբ խորանում է Ռուսատան-Արևմուտք դիմակայությունն, ու սրվել են ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք կարող են ոչ շատ հեռու ապագայում ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի և Արցախի վրա, մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք ու հստակ հաշվարկված որոշումներ կայացնենք, որոնք կենսական նշանակություն են ունենալու մեր երկրի ապագայի համար:
Աշխարհաքաղաքական նման բարդ ու անորոշ պայմաններում յուրաքանչյուր սխալ, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, լուրջ սպառնալիք է մեր պետության համար:
Վերջին տարիների ընթացքում սեփական «հայաստանյան» ռազմավարության բացակայության պայմաններում մեր երկիրը դրվեց արհեստականորեն պարտադրված ու վտանգավոր՝ արևմտամետ-ռուսամետ ընտրության առջև, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նվազմանն ու անկախության վտանգմանը:
Երբ չունես սեփական ռազմավարություն ու օրակարգ, օտարներն են սկսում ձևավորել այն: Երբ օրակարգը դու չես ձևավորում, զրկվում ես ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Երբ ի վիճակի չես ինքնուրույն որոշումներ կայացնել, անկարողես պաշտպանել սեփական շահերը:
Վերոհիշյալը գիտակցելով է, որ «Համախմբում» կուսակցության ծրագրային դրույթներում մենք ամրագրել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, առաջնորդվելով պետական շահերի գերակայությամբ, խարսխված է լինելու առաջին հերթին հայաստանակենտրոնության, անկախության և ինքնուրույնության սկզբունքների վրա։ Իսկ մեր արտաքին քաղաքականության հիմքում մենք դրել ենք փոխլրացման գաղափարական հայեցակարգը, որը ենթադրելու է հավասարակշռված հարաբերություններ աշխարհաքաղաքական բոլոր հիմնական կենտրոնների հետ:
Սեփական անկախ քաղաքականությունը վարելու համար մենք դրսում պետք է ունենանք դաշնակիցներ և արժանապատիվ հարաբերություններ հաստատենք մեր դաշնակիցների հետ՝ միևնույն ժամանակ համագործակցելով և բազմաբովանդակ նախագծեր իրականացելով տարբեր պետությունների հետ: Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասարության ու փոխշահավետ գործընկերության վրա:
Այդ նպատակով մեր առաջնային խնդիրներից է լինելու Հայաստանի՝ որպես վստահելի գործընկերոջ կարգավիճակի վերականգնումը:
Իսկ դաշնակից ու վստահելի գործընկերներ ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերաիմաստավորել սեփական տեղը, դերն ու կարողությունները այսօրվա սրընթաց վերափոխվող աշխարհում:
«Դու այն ես, ինչ ինքդ մտածում ես քո մասին»: –Այս հոգեբանական աքսիոմից ելնելով՝ մենք առաջին հերթին պետք է մերժենք հասարակության որոշ շրջաններում սեփական երկիրը որպես «փոքր» պետություն դիտարկելու տկարացնող սովորույթը: Դրա փոխարեն պետք է արմատավորենք Հայաստանն «աշխարհի արժեքավոր մասնիկ» և մեծ ժողովրդին վայել պետություն լինելու մտայնությունն ու գործելակերպը: Հատկապես այս՝ տեխնոլոգիապես նոր դարաշրջանում, երբ արմատական վերանայման են ենթարկվում պետությունների «ուժի» և «փոքրության»՝ նախկինում սահմանված բաղադրիչները:
Մենք ի վիճակի ենք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ու միավորումների հետ հավասարակշռված հարաբերությունների հաստատման միջոցով ապահովել ազգային ու պետական ռազմավարության իրականացման համար առավելագույն ճկունություն ու արդյունավետություն։
Այսօր, երբ ժամանակն ու տարածություններն ահռելի վերափոխման են ենթարկվել, Հայաստանը, օգտագործելով հայ ժողովրդի համաշխարհային ցանցային ներուժը, կարող է և պետք է դառնա ոչ միայն մասնակից, այլև ակտիվ խաղացող տարածաշրջանային և գլոբալ միջազգային զարգացումներում:
Վստահ եմ, որ նոր արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը կվերաստանձնի որպես ավանդական և ոչ ավանդական դերակատարների միջև կամրջող խաչմերուկի իր պատմական դերը, ինչպես նաև կվերածվի արտաքին հարաբերությունների օբյեկտից ստեղծագործ սուբյեկտի:
Այդպիսի նպատակադրված և հետևողական արտաքին քաղաքականության շնորհիվ հնարավոր է Հարավային Կովկասը վերածել ոչ թե գերտերությունների ռազմական մրցակցության, այլ տնտեսական հետաքրքրությունների տարածք: Իսկ Հայաստանը` գործոնի, որը մասնակից կդառնա տարածաշրջանի խոշոր տնտեսական նախագծերին:
Մենք բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում զուգընթաց զարգացումներ. տրոհվում են պետություններ, ստեղծվում են վերպետական ավելի մեծ միավորումներ: Այս պայմաններում է՛լ ավելի է արժեվորվում ազգային ինքնության պահպանումը, զարգացումը և ճշգրիտ ներկայացումը աշխարհին: Անհատական գետնի վրա այս բոլորը գիտակցվում է, սակայն այն չի տրասֆորմացվում պետական քաղաքականության:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը նպատակամղված պետք է լինի հնագույն քաղաքակրթությունը ներկայացնող պետության կողմից վերազգային՝ համամարդկային արժեքների պաշտպանությանն ամենուրեք: Համոզված եմ, որ Հայաստանի կողմից քաղաքակրթական երկխոսության ու կրոնամշակութային հանդուրժողականության խթանումը Երևանը կարող է դարձնել համաշխարհային քաղաքակրթական «Դավոսը»:
Մենք միշտ պետք է հիշենք, որ «յուրաքանչյուր ժողովուրդ ունի այնքան իրավունք, որքանի նա կարողանում է տիրանալ»: Ուստի վճռական ենք լինելու գլոբալացվող աշխարհում տիրանալու` տեր կանգնելու թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի և թե՛ Սփյուռքի բոլոր իրավունքներին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք նաև քաջ գիտակցում ենք, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, կամ, ինչպես ասում են, «արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը», ուստի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին քաղաքական գերխնդիրները հնարավոր կլինի լուծել միմիայն երկրում լեգիտիմ իշխանության ձևավորման ու խորքային համակարգային փոփոխությունների իրականացման դեպքում: Վերջինս էլ կարող է իրականություն դառնալ պետության ապագայով մտահոգ և կարող մարդկանց, քաղաքական ուժերի համախմբմամբ:
Հայաստանը մեր բոլորի տունն է: Մենք կարող ենք տարբերվել իրականացման մեթոդների ու մարտավարության հարցերում, սակայն մենք բոլորս համակարծիք ենք մեր ընդհանուր գերնպատակի՝ ԱՐԴԱՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու հարցում:
Ուրեմն, չկա այլ ճանապարհ, քան ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՎ միասին կերտել մեր բոլորիս երազած ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ: