Հ. Իգիթյան. «...3–րդ ուժն էլ հնարավորություն կունենա ի հայտ գալու»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է.
-Եթե ուզում եք այստեղ մեղադրեմ ընդդիմությանը, որ ընդդիմությունն ընտրել է այդպիսի միջոցներ, որոնք, իմ կարծիքով, էֆեկտիվ չեն, բայց այլ միջոցների ես համաձայն չեմ։ Այսինքն, Հայաստանում Ղրղզստանի նման հեղաշրջում ունենալուն ես համաձայն չեմ։ Դա նշանակում է, որ կարող է դուք մեղադրեք, որ դուք ընդդիմություն լինելով՝ զբաղեցնում եք այս նիշան, որ եթե ուրիշ ընդդիմությունն օգտագործեր, ավելի էֆեկտիվ ձևով կփոխեր այս երկիրը, ինչպես Ղրղզստանը փոխեց։ Այ, սրանում ինձ կարող եք մեղադրել։
Նա նաև հավելել է, թե ընդիմությանը, իհարկե, կարելի է մեղադրել և բոլորն իրավունք ունեն դա անել.
-Ես ինքս բավարարված չեմ, որովհետև եթե իշխանությունը զրկում է ժողովրդին և պետությանը ներկայից ու ապագայից, ընդդիմությունն էլ իր գործունեությամբ զրկում է հույսից,-ասել է ՀՀՇ ներկայացուցիչը՝ հավելելով, թե ընդդիմությունն իր մեղքն ունի նաև այն հարցում, որ երբ չի կարողանում արդյունավետ քայլերով արդյունքի հասնել, ժողովրդին հույսից է զրկում, մարդիկ էլ լքում են երկիրը։
«7օր»-ի հարցին՝ «Հետևաբար չե՞ք կարծում, որ քանի դեռ ՀԱԿ-ն է տիտղոսային ընդդիմությունը, այս իշխանությունները հավերժ կմնան ու կմնան», Հ. Իգիթյանը պատասխանել է.
-Պարտադիր չէ, որ պատժելով իշխանությանը՝ պետք է անպայման ՀՀՇ-ին կամ ՀԱԿ-ին բերել։ Եթե մի կին խզում է իր հարաբերությունները ամուսնու հետ, դա չի նշանակում, թե ինքն այլընտրանք չունի։ Դա նշանակում է, որ ինքը չի կարող հանդուրժել ևս մեկ օր։ Եթե այսօր հասարակությունը չի կարող հանդուրժել,դա չի նշանակում՝ հենց ՀԱԿ-ին պետք է ընտրի։Եթե այդ համակարգը ստեղծվի, ես համոզված եմ, որ 3-րդ ուժն էլ հնարավորություն կունենա գոյատևելու կամ ի հայտ գալու։Բայց քանի որ այդ համակարգը չկա, հին իներցիայով քաղաքական ընդդիմադիր ուժը համարվում է ՀՀՇ-ն։ Ես չեմ բացառում, որ ՀՀՇ-ն իր դերը խաղացել է և պետք է անցնի պատմություն, բայց դա միայն այն ժամանակ կլիներ, եթե քաղաքական դրդապատճառներ լինեին՝ ընդհանրապես քաղաքական ու, կամ քաղաքական գործիչներին ծնելու համար։ Չկա այս բանը։
Հ. Իգիթյան. «...3–րդ ուժն էլ հնարավորություն կունենա ի հայտ գալու»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է.
-Եթե ուզում եք այստեղ մեղադրեմ ընդդիմությանը, որ ընդդիմությունն ընտրել է այդպիսի միջոցներ, որոնք, իմ կարծիքով, էֆեկտիվ չեն, բայց այլ միջոցների ես համաձայն չեմ։ Այսինքն, Հայաստանում Ղրղզստանի նման հեղաշրջում ունենալուն ես համաձայն չեմ։ Դա նշանակում է, որ կարող է դուք մեղադրեք, որ դուք ընդդիմություն լինելով՝ զբաղեցնում եք այս նիշան, որ եթե ուրիշ ընդդիմությունն օգտագործեր, ավելի էֆեկտիվ ձևով կփոխեր այս երկիրը, ինչպես Ղրղզստանը փոխեց։ Այ, սրանում ինձ կարող եք մեղադրել։
Նա նաև հավելել է, թե ընդիմությանը, իհարկե, կարելի է մեղադրել և բոլորն իրավունք ունեն դա անել.
-Ես ինքս բավարարված չեմ, որովհետև եթե իշխանությունը զրկում է ժողովրդին և պետությանը ներկայից ու ապագայից, ընդդիմությունն էլ իր գործունեությամբ զրկում է հույսից,-ասել է ՀՀՇ ներկայացուցիչը՝ հավելելով, թե ընդդիմությունն իր մեղքն ունի նաև այն հարցում, որ երբ չի կարողանում արդյունավետ քայլերով արդյունքի հասնել, ժողովրդին հույսից է զրկում, մարդիկ էլ լքում են երկիրը։
«7օր»-ի հարցին՝ «Հետևաբար չե՞ք կարծում, որ քանի դեռ ՀԱԿ-ն է տիտղոսային ընդդիմությունը, այս իշխանությունները հավերժ կմնան ու կմնան», Հ. Իգիթյանը պատասխանել է.
-Պարտադիր չէ, որ պատժելով իշխանությանը՝ պետք է անպայման ՀՀՇ-ին կամ ՀԱԿ-ին բերել։ Եթե մի կին խզում է իր հարաբերությունները ամուսնու հետ, դա չի նշանակում, թե ինքն այլընտրանք չունի։ Դա նշանակում է, որ ինքը չի կարող հանդուրժել ևս մեկ օր։ Եթե այսօր հասարակությունը չի կարող հանդուրժել, դա չի նշանակում՝ հենց ՀԱԿ-ին պետք է ընտրի։ Եթե այդ համակարգը ստեղծվի, ես համոզված եմ, որ 3-րդ ուժն էլ հնարավորություն կունենա գոյատևելու կամ ի հայտ գալու։ Բայց քանի որ այդ համակարգը չկա, հին իներցիայով քաղաքական ընդդիմադիր ուժը համարվում է ՀՀՇ-ն։ Ես չեմ բացառում, որ ՀՀՇ-ն իր դերը խաղացել է և պետք է անցնի պատմություն, բայց դա միայն այն ժամանակ կլիներ, եթե քաղաքական դրդապատճառներ լինեին՝ ընդհանրապես քաղաքական ու, կամ քաղաքական գործիչներին ծնելու համար։ Չկա այս բանը։
7or.am