ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցները կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ռազմական գործողություն սկսել Սիրիայի կառավարության դեմ և պետական հեղաշրջում իրականացնել այդ երկրում։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։
«Պետդեպի տասնյակ աշխատակիցներ բողոքել են Սիրիայում ԱՄՆ վարած քաղաքականությունից։ Նրանք ներքին փաստաթուղթ են ստորագրել, որում կոչ է արվում նպատակաուղղված ռազմական հարվածներ հասցնել Դամասկոսի կառավարությանը։ Ասվում է, որ ռեժիմի փոփոխությունն «Իսլամական պետությանը» հաղթելու միակ միջոցն է»,– Օբամային Պետդեպի աշխատակիցներից ուղղված նամակից մեջբերում է անում պարբերականը։
Նշվում է, որ այդ փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրել ԱՄՆ արտաքին գերատեչության 51 աշխատակից, որոնց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։
WSJ. Պետդեպից կոչ են անում տապալել Ասադին

7or.am