Լրահոս

17.06.2016 11:34


Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի որոնումները վերսկսվել են

Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի որոնումները վերսկսվել են

Երեկ երեկոյան Տավուշի մարզի Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 06.40-ից. մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Հունիսի 16-ին՝ ժամը 19.34-ին, ԱԻՆ–ում ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել էր, որ «ВАЗ-21011» մակնիշի (վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:

Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել էին որոնողափրկարարական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել էին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:

Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել էին։

Այս խորագրի վերջին նյութերը