Քաղաքական

17.06.2016 14:46


««Համախմբում» կուսակցությունը տարբերվում է պարկեշտ թիմով». Կ. Անդրեասյան

««Համախմբում» կուսակցությունը տարբերվում է պարկեշտ թիմով». Կ. Անդրեասյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ արդեն նաև «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանի կարծիքով «Համախմբում» կուսակցությունը տարբերվում է մնացած կուսակցություններից իր պարկեշտ թիմով:

«Zham.am»-ի հետ զրույցում նա, մասնավորապես նշեց. «Բոլորին չեմ ճանաչում, բայց շատերի հետ հնարավորություն եմ ունեցել նաև աշխատել՝ որպես մարդու իրավունքների պաշտպան: Այդ տեսանկյունից, երբ որպես օմբուդսմեն ես աշխատում, շատ ավելի լավ ես տեսնում քաղաքական գործիչների պարկեշտությունը, ազնվությունը, և ես այստեղ տեսա շատ պարկեշտ գործիչներ»:

Նրա խոսքով` «Համախմբումն» այն կուսակցությունն է, որին ինքը հավատում է, և կարծում է, որ այն կհասնի այսօր առկա խնդիրների լուծմանը:

«Անդամագրվեցի, որովհետև տեսա, որ այսօր Հայաստանում միայնակ խնդիրներ կարգավորելը, ինչ–որ հարցեր լուծելը, պայքարելը մարդու իրավունքների կամ այլ խնդրների լուծման համար անհնար է, իսկ ամենակարևորը՝ տեսա թիմ, որին հավատացի և որի աշխատանքների հետ հույսեր եմ կապում: Շատ-շատ հարցեր, որոնք այժմ հուզում են մեր ժողովրդին, կարող են լուծում ստանալ»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե նախկինում Անդրեասյանը՝ որպես ՄԻՊ, փորձում էր զերծ մնալ քաղաքականությունից, ինչո՞ւ որոշեց մուտք գործել քաղաքականություն, պատասխանեց. «Սա իմ կյանքում առաջին կուսակցությունն է: Հուսով եմ, որ կլինի նաև վերջինը, որովհետև այս կուսակցությունը կիրականացնի այնպիսի աշխատանքներ, որ ես իմ աշխատանքի բոլոր տարիները կնվիրեմ այս կուսակցությանը»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը