Լրահոս

17.06.2016 15:25


ՃՏՊ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին

ՃՏՊ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին

Հունիսի 17-ին՝ ժամը 10.59-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վազ 2107» մակնիշի 34LG098 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատավածից և մոտ 80 մ գլորվել է ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ղ-ը (ծնված 1947թ) և Մ. Ղ.-ը (ծնված 1972թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ հրաժարվել են ստացիոնար բուժօգնությունից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:

Այս խորագրի վերջին նյութերը