Լրահոս

17.06.2016 15:36


«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մահացել է

«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մահացել է

Հունիսի 2-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում` թիվ 30 տան դիմաց, իրար էին բախվել «Ինֆինիտի» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 16-ին՝ ժամը 20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը` 1981 թ. ծնված Սպարտակ Ղուկասյանը, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը