Լրահոս

17.06.2016 16:38


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 16-ին՝ ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել որ «ձախ ճաճանչոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Երևանի Ա. Արմենակյան փողոցում՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 21.55-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հետազոտման նպատակով հիվանդանոց են դիմել 62-ամյա տղամարդ և 52-ամյա կին ու հայտնել, որ նույն օրը Երևանի Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին՝ ժամը 14.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին՝ ժամը 14.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրվանզադեի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին՝ ժամը 13.00-ին, «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-37213» մակնիշի միկրոավտոբուսի, այնուհետև՝ «Ինտերնաթիոնալ» մակնիշի բեռնատարի, որից հետո՝ կայանված «ԳԱԶ-27» մակնիշի բեռնատարի:
Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին՝ ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Թալին-Քարակերտ ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի Երևանյան-Մելտոնյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Այրում կայարան տանող ճանապարհին ընկել է Դեբեդ գետը:
Կատարվում են որոնողական աշխատանքներ՝ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը