Լրահոս

18.06.2016 07:32


Քանաքեռի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի արկ

Քանաքեռի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի արկ

Հունիսի 17-ին, ժամը 20.59-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորական խմբերը:

Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականանետի արկ:

Արկը սակրավորական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը