Երբ Սերժ Սարգսյանին աջակցող քարոզչամեքենայի մաս կազմող լրատվամիջոցների ներկայացուցիչներն են Վարդան Օսկանյանին հարց տալիս ու փորձում «կեղտ բռնել» խոսքի ազատության թեմայով, դա ցինիզմ է և դեմագոգիա:
Խնդիրն այն չէ, որ Օսկանյանին չի կարելի հարց տալ մամուլի ազատության թեմայով, ու չի կարելի քննադատել: Իհա՛րկե, կարելի է: Բայց երբ հարց տվողների կամ քննադատողների մեջ տեսնում ես իշխանական քարոզչագործիքներին, արդեն ծիծաղելի է:
Երբ Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող կամ Սերժ Սարգսյանի հետ համագործակցող մի շարք հեռուստաընկերությունների աշխատակիցներ հանդես են գալիս անկախ խմբագրի կարգավիճակով ու բոցաշունչ բաներ գրում խոսքի ազատության թեմայով, դա ցինիզմ չէ ու ոչ էլ դեմագոգիա: Դա պարզապես ցույց է տալիս տվյալ խմբագրի «խոպանչի» էությունը: Նա ոչ թե անկեղծորեն քննադատում է ու կռիվ տալիս Օսկանյանի դեմ, այլ պարզապես աշխատում է: Փող է աշխատում:
Փող աշխատելը վատ բան չէ, բայց դե, չարժե նաև «սութի» անկախ երևալ. ամեն ինչ բացահայտ է:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում շատերը դարձան լրատվական դաշտի «խոպանչիներ»: ՀՀԿ ղեկավարը բոլոր «մաստի» թունդ լրագրողներին ու խմբագիրներին պարզապես «երկխոսացրեց»: Մեկին կայք նվիրեցին, մյուսին՝ թերթ, երրորդին մի քանի րոպե եթեր տրամադրեցին, չորրորդին թռչկոտեցնում են մի հեռուստաալիքից մյուսը և այլն: Բոլորն էլ «թունդ ընդդիմադիր» են, «խիստ անկախ» և «բեսամթ սկզբունքային»՝ Բ26-ի հովանու ներքո:
Հիմա այս խոպանչիները պայքարում են Սերժ Սարգսյանի խոսքի ազատության համար՝ փորձելով ցեխ շպրտել բոլոր ուղղություններով, քանզի այլ տարբերակ չունեն: Պոզիտիվ տարբերակով չեն կարող Սարգսյանին «ռասկրուտկա անել»: Մնում է Սարգսյանի ընդդիմախոսների դեմ դհոլություն անելը:
Սա՛ է այսօրվա իրականությունը, բայց դե, դա էլ կանցնի: Այսպես չի մնա:
Սերժ Սարգսյանի խոսքի ազատությունը

Կորյուն Մանուկյան