Լրահոս

18.06.2016 16:50


Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել

Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանությունից հայտնում են, որ Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1958 թ. ծնված Գևորգ Գ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 20 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ:

***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1965 թ. ծնված Վարդան Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ, 1983 թ. ծնված Ռուբեն Կ.-ն՝ «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1959 թ. ծնված Սամվել Վ.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 43 և 5.45 մմ տրամաչափի 84 փամփուշտ:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 1987 թ. ծնված Էդմոն Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան և «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

***
1979թ. ծնված Նաիրա Ա.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի` 30, 40 մմ տրամաչափի գնդացրի 6 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը