Լրահոս

18.06.2016 12:34


Ավտոմեքենան ընկել է գետը. որոնողական աշխատանքները վերսկսվել են (թարմացված)

Ավտոմեքենան ընկել է գետը. որոնողական աշխատանքները վերսկսվել են (թարմացված)

Հունիսի 18-ին՝ ժամը 06.12-ին դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 06.45-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:

***

Հունիսի 17-ին՝ ժամը 11.35-ին, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.37-ին մթության և անբարենպաստ պայմաններից ելնելով աշխատանքներ դադարեցվել են:

Որոնողափրկարարական աշխատանքները կվերսկսվեն վաղը առավոտյան:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Հունիսի 17-ին՝ ժամը 06.08-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:

Ժամը 11.34-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունիսի 16-ին՝ ժամը 19.34-ին, ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:

Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:

Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 17-ին:

Այս խորագրի վերջին նյութերը