Լրահոս

18.06.2016 14:33


Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ տպարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ

Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ տպարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ

Հունիսի 18-ին, ժամը 12.02-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ տպարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 40 շենքի մոտակայքում բախվել են «ВАЗ-2107» մակնիշի 71 AA 222 պ/հ (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Ս.) և «Opel Vectra» մակնիշի 34 OR 188 պ/հ (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Գ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1991 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Գ. Գ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Ա. Ս.-ն և Ա. Ա.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, կատարվել են հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը