Լևոն Զուրաբյան.«ՀԱԿ–ը ամեն ինչ անելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար»
ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունենալով՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առավոտյան արդեն իսկ հանդիպել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ և ներկայացրել նրան ՀԱԿ-ի պահանջները։
-Դրանցից առաջինն է քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելը, երկրորդը՝ բացահայտել և պատժել մարտի մեկի մեղավորներին, երրրոդը բացել «Ա1+»-ը, ինչպես նաև անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ,-նշել է նա։
Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ը ամեն ինչ անելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար և նշել է, որ իրենք հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, ըստ որի, ՀՀ քաղաքացիները դատի են տալիս մարտի մեկի ոճրագրոծություններն իրականացրած հանցագործներին։

7or.am