Լրահոս

18.06.2016 22:50


Քաղաքացին ընկել է Հրազդան գետը

Քաղաքացին ընկել է Հրազդան գետը

Հունիսի 18-ին, ժամը 14.40-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի Ամառանոցներ 22 փողոցի մոտ քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1969 թ. ծնված Ա. Ն.-ին մոտեցրել (մոտ 100մ) են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը