Լրահոս

19.06.2016 08:21


Արագյուղ-Բուժական ճանապարհին «ՎԱԶ-2107»–ը կողաշրջվել է. կան տուժածներ

Արագյուղ-Բուժական ճանապարհին «ՎԱԶ-2107»–ը կողաշրջվել է. կան տուժածներ

Հունիսի 19-ին, ժամը 02.04-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Արագյուղ-Բուժական հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SN 848 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը