Լրահոս

19.06.2016 09:26


«Շանգրի Լա» խաղատան մոտ «BMW 300»–ը բախվել է արգելապատնեշին

«Շանգրի Լա» խաղատան մոտ «BMW 300»–ը բախվել է արգելապատնեշին

Հունիսի 19-ին, ժամը 06.55-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (շտապօգնությունը տեղում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, «BMW 300» մակնիշի 51 TU 100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը