Լրահոս

20.06.2016 07:17


Ձեղնահարկում գտնվող կնոջ դին իջեցնելու համար դիմել են փրկարարներին

Ձեղնահարկում գտնվող կնոջ դին իջեցնելու համար դիմել են փրկարարներին

Հունիսի 19-ին, ժամը 23.31-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի թիվ 9 շենքի ձեղնահարկում գտնվող կնոջ դին իջեցնելու և շտապ օգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձեղնահարկից իջեցրել և շտապ օգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Հ.-ի (ծնված 1965 թ.) դին:

***

Հունիսի 19-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Զ. Մ.-ի բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող Զ.Մ.-ն (ծնվ.1935թ.) և հանձնել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը