Լրահոս

20.06.2016 08:00


ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին և Ռուբինյանց–Ահարոնյան փողոցների խաչմերուկում

ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին և Ռուբինյանց–Ահարոնյան փողոցների խաչմերուկում

Հունիսի 19-ին, ժամը 23.04-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 FS 889 պետհամարանիշով (վարորդ Ե. Գ.) ավտոմեքենան գազալցակայանի մոտակայքում բախվել է «ԳԱԶել» մակնիշի 34 FS 149 պետհամարանիշով (վարորդ Կ. Պ.) ավտոմեքենային, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

***

Հունիսի 20-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց–Ահարոնյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 ZO 890 պետհամարանիշով (վարորդ Ա. Ս.) և «Opel Zafira» մակնիշի 34 SA 603 պետհամարանիշով (վարորդ Ն. Տ.) ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը