Արամ Սարգսյան.«Մարդու իրավունքների հաստատումը Հայաստանում անխուսափելի է»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունենալով , ասել է, թե գործող իշխանությունները շարժվում են՝ «դրսում քահանա, ներսում սատանա», սկզբունքով և որ նրանց համար արտաքին և ներքին հարցերը կապված են միայն իրենց իշխանութույնը պահպանելու հետ։
Նա նշել է, որ մեր ինստիտուտներն այնքան չեն կայացել, որ դատարանը սպասարկման ծառայություն է դարձել։
Արամ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում որքան իշխանություններն են պատասխանատու, այնքան էլ՝ իրենք։
Նա նշել է, որ ոչ ոք չի ասելու, որ եկել է իրենց հաղթական ժամանակը, «հետևաբար այդ հաղթական ժամանակը հենց իրենք պետք է գտնեն»
Իր ելույթը Արամ Սարգսյանը ավրտել է հին հույների խոսքերով.
-Ամենաուժեղն անխուսափելին է, որովհետև իշխում է բոլորին, իսկ ամենաճշմարիտը՝ ժամանակն է ,-մեջբերել է նա և հավելել, որ մարդու իրավունքների հաստատումը Հայաստանում անխուսափելի է։

7or.am