Իշխանություններն այդպես էլ պաշտոնապես որևէ հակափաստարկ չներկայացրեցին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ասածներին, չհայտարարեցին, թե իրենք ինչ ռազմավարություն են առաջարկում մեր պաշտպանական համակարգն ուժեղացնելու համար։
Միայն մեկ–երկու հրապարակում եղավ «անկախ» մամուլի էջերում, այն էլ՝ սխալ ուղղությամբ։
Պարզվում է՝ սրանք նստել մտածել, մտածել, մտածել են ու գտել են Բաբայանին հակադարձելու ձևը, բայց ստացվել է՝ ինչպես միշտ, այսինքն՝ հակադարձողները հայտնվել են անհարմար դրության մեջ։
Ինչպես հայտնի է, Բաբայանը նշել էր, որ Ադրբեջանն իր հակաօդային համակարգում ներառել է նաև իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային միջոցը։ Նա ընդամենը տեղեկություն էր տվել այդ մասին։ Իշխանական «հոդվածագիրներն» էլ, Ամերիկա հայտնաբերողի ոգևորությամբ, Բաբայանի խոսքից շաբաթներ անց վերջապես գտել էին իսրայելական այդ զինտեխնիկայի տեխնիկական բնութագրերը, հաշվել էին, որ դա թանկ սարք է, ու եզրակացրել էին, որ Բաբայանը թանկ բան է առաջարկում, և շտապել էին հանրության հետ կիսվել իրենց «հայտնագործությամբ»։ Մինչդեռ Բաբայանը ոչ թե ասել է, որ պետք է «Երկաթյա գմբեթ» գնել, այլ պարզապես տեղեկացրել է, որ Ադրբեջանն ունի այդ համակարգը։
Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանին գրված նամակում նշված է այն զինատեսակների ցուցակը, որը Բաբայանն անհրաժեշտ է համարում գնել։ Այդ ցուցակում «Երկաթյա գմբեթի» մասին խոսք չկա։ Ասել է թե՝ Բաբայանի հետ «հոդվածագրերի» միջոցով «Երկաթյա գմբեթի» շուրջ վիճելը պարզապես չուգունգլուխություն է։ Նա չի ասել, թե Ադրբեջանը գնել է, եկեք մենք էլ գնենք։ Նա ասել է՝ եկեք գնենք զենք, որը կհակակշռի Ադրբեջանի ունեցածին, ընդ որում՝ մեր գնելիք զենքը մի քանի անգամ արդյունավետ կլինի թշնամու ունեցածից։
Հարկավոր պաշտոնատար անձինք շատ լավ գիտեն, թե ինչ զինատեսակներից է խոսում Բաբայանը։ Այնպես որ, «Երկաթյա գմբեթի» հետևից պետք չէ ընկնել ու հանրությանն էլ մոլորեցնել։
«Երկաթյա գմբեթը» և «չուգունե գլուխը»

Պետրոս Ալեքսանյան