Աշխարհ

20.06.2016 14:35


Քիմ Քարդաշյանն ամուսնու համար Հայրերի տոնին ուտեստներ է պատրաստել (լուսանկար,տեսանյութ)

Քիմ Քարդաշյանն ամուսնու համար Հայրերի տոնին ուտեստներ է պատրաստել (լուսանկար,տեսանյութ)

Քիմ Քարդաշյանի և Քանիե Ուեսթի ընտանիքը հետաքրքիր ձևով է սկսել Հայրերի օրը։ Հեռուստաաստղն ամուսնու պատվին որոշել է գործի դնել իր խոհարարական հմտությունները։ Նա «Snapchat»–ում տեղադրել է իր իսկ պատրաստած ուտեստները՝ մակագրելով. «Այն ամենը, ինչ ուզում էր իմ ամուսինը Հայրերի տոնի կապակցությամբ, տան պայմաններում պատրաստված ճաշն էր»։

Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Քիմ Քարդաշյանը լուսանկար է տեղադրել նաև իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ, և գրել.

«Շնորհավո՛ր Հայրերի տոնը, հայրի՛կ։ Դու եղել ես աշխարհի ամենալավ հայրիկը»։

Հեռուստաաստղն իր հետևորդների հետ կիսվել է նաև այդ օրն արված այլ լուսանկարներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը