Լրահոս

20.06.2016 14:57


Այս տարի առաջին փուլով ԵՊՀ է դմել 3193 դիմորդ

Այս տարի առաջին փուլով ԵՊՀ է դմել 3193 դիմորդ

Այս տարի առաջին փուլով ԵՊՀ է դմել 3193 դիմորդ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Բանախոսը նկատել է, որ ընդունելության առումով ԵՊՀ-ում մեծ աճ են գրանցել ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, կովկասագիտություն, հայոց լեզու և գրականություն մասնագիտությունները:

–Անցած տարի բնագիտական, ֆիզմաթ ֆակուլտետներում թափուր տեղեր ունեցանք, և կարծում եմ, որ այս տարի ևս կլինեն: ԵՊՀ-ն այս տարի նոր կրթական ծրագրերով ևս ընդունելություն կիրականացնի,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՊՀ-ում այս տարի վարձերի զգալի բարձրացումներ չեն եղել. միայն 8 տոկոսով կարգավորվել է՝ կապված ինֆլյացիայի հետ:

Անցած տարվա առաջին փուլով պոլիտեխնիկական համալսարանն ունեցել է 919 դիմորդ, իսկ այս տարի՝ 956: Անվճար տեղերը 262 են:

–Եթե անցած տարի ընդունելությունն իրականացվում էր ֆակուլտետներով, այս տարի՝ առանձին կրթական ծրագրերով: Այս տարի ակնհայտ առաջատար են ՏՏ բաժինները՝ 1 տեղի համար 5.2 դիմորդ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժինը՝ 1 տեղի համար՝ 4.3 դիմորդ: Ամենաքիչը դիզայն մասնագիտության դիմորդներն են,-ասել է ՀԱՊՀ պրոռեկտոր Կարեն Արզումանյանը՝ տեղեկացնելով, որ արդեն 3 տարի իրենց համալսարանում ուսման վարձերը չեն բարձրացվում:

Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ բոլոր համալսարանների խնդիրն է կարողանալ ամենամատչելի գներով տրամադրել այնպիսի կրթություն, որով շրջանավարտները հետագայում կկարողանան աշխատանք գտնել.

–Մենք պետք է շատ լավ ճանաչենք շուկան և հաշվի առնենք՝ արդյոք այն դասախոսները, որոնք մեզ մոտ դասավանդում են, կկարողանա՞ն ապահովել այդ կրթությունը: 11 տարիների մեր 1456 շրջանավարտից հարցվել է 1356-ը, որոնցից ընդամենը 7.6 տոկոսն է հիմա աշխատանք փնտրում,-եզրափակել է բանախոսը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը