Արամ Մանուկյան. «Ամաչում եմ, որ «տառականի» մտածելակերպով մարդիկ ասում են, որ քաղբանտարկյալներ չկան»
Այսօր հրավիրված ՀԱԿ հանրահավաքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ բոլորն արդեն միաձայն ասում են՝ ՀՀ-ում կա՛ն քաղբանտարկյալներ, սակայն իշխանությունները հերքում են դա և այդպիսով հայտնվում ծիծաղելի վիճակում։
-Ամաչում եմ, որ տառականի մտածելակերպով մարդիկ ասում են, որ քաղբանտարկյալներ չկան,-հայտարարել է Ա. Մանուկյանը՝ նշելով, որ Եվրոպայում կան լուրջ մարդիկ, ովքեր տեղեկացված են և մտահոգ են այս խնդրով։
ՀՀՇ վարչության նախագահը հավելել է նաև, որ վերջերս ադրբեջանական կուսակցության հետ ստորագրել է հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ փաստաթուղ և նույն փաստաթուղթն էլ ինքն է ստորագրել՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ։ Ա. Մանուկյանն ընդգծել է, որ սա ողջ աշխարհի քաղբանտարկյալների համերաշխության հանրահավաք է։ Նա նաև զգուշացրել է իշխանություններին, որ Աստված չանի քաղբանտարկյալներից մեկի գլխից մազ պակասի, քանի որ չեն պրծնի իրենց ձեռքից և կդատվեն։
Ի դեպ, նշենք, որ ՀԱԿ այսօրվա երթը խորհրդանշական բնույթ ունի, որն անց է կացվելու Ազատության հրապարակը հետ պահանջելու կոչի ներքո։

7or.am