Լրահոս

20.10.2010 09:41


Ադրբեջանցիների կողմից շուրջ 600 կրակոց է արձակվել

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հոկտեմբերի 16-ից 19-ը  ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 75 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից «АК», «СВД», «ПК», «КПВД», «РПК» և «УТЁС» տիպի զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց:  Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը: Այդ ընթացքում միայն Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 30 անգամ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

Այս խորագրի վերջին նյութերը