Լրահոս

21.06.2016 22:24


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունիսի 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում

Հունիսի 22-ին և 26-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

23-25-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.40C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.70C (1978 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.40

Այս խորագրի վերջին նյութերը