Լրահոս

21.06.2016 17:10


Թմրամիջոց «ՈՒԱԶ»-ում

Թմրամիջոց «ՈՒԱԶ»-ում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով Թեղուտ գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին և 1985 թ. ծնված Գարիկ Հ.-ին` իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնցում՝ դեղնականաչավուն կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված, նաև՝ շիշ՝ գորշ հեղուկով:
Գարիկ Հ.-ն հայտարարել է, որ փաթեթների մեջ առկա զանգվածն ինքը քաղել է Թեղուտ գյուղի մոտակա տարածքից, կանեփ տեսակի խոտաբույսից, որպես թմրամիջոց ծխելու միջոցով օգտագործելու համար, իսկ շիշը ծառայել է որպես թմրամիջոցը ծխելու համար նախատեսված տարա:
Արմեն Ղ.-ի խուզարկությամբ գոտկատեղին ամրացված հայտնաբերվել է ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը