Լրահոս

21.06.2016 20:53


Առանձնատներից կատարված գողությունները բացահայտվեցին

Առանձնատներից կատարված գողությունները բացահայտվեցին

1973 թ. ծնված Թամարա Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր տվել, որ Շաքե գյուղի առանձնատնից գողացել են համակարգիչ, անկողնային պարագաներ, սպասք, հագուստ` պատճառելով նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Գայանե Ա.-ն, ով հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցված է:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի սկզբներին 2003 թ. ծնված Մ. Ա.-ն, 2005 թ. ծնված Մ. Ա.-ն և 2008 թ. ծնված Ա. Գ.-ն դռան կողպեքը բացելով Շաքե գյուղի մի տնից գողացել են համակարգիչ, անկողնային պարագաներ, բջջային հեռախոս, գորգ և խաղալիքներ:
Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել և վերցվել է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը