Լրահոս

20.10.2010 10:16


Վրաստանի ԱԳՆ. «Պերևիից ռուսական սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունը ցինիկ է»

Վրաստանի ԱԳՆ. «Պերևիից ռուսական սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունը ցինիկ է»

Վրաստանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Պերևիից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը հանցագործ քաղաքականության ծայրահեղ ցինիկ շարունակություն է։

Ինչպես տեղեկացնում է «Gazeta.ru»-ն՝ հոկտեմեբերի 19-ի երեկոյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Նինո Կալանաձեն։

-Այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարությունն արել է Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումից հետո, ապացուցում է այն կասկածը, որ այդ քայլը նախատեսված էր Դովիլում կոշտ քննադատությունից խուսափելու և աշխարհի առաջ որպես քաղաքակիրթ գործընկեր հանդես գալու համար,-հայտարարել է Կալանաձեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը