Լրահոս

21.06.2016 23:33


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 21-ին, ժամը 20.49-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի բակում նկատվել օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ :

Փրկարարները տներից մեկի բակում հայտնաբերվել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 21-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 21-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի մոտակայքում կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը