Լրահոս

22.06.2016 08:18


Քարաթափում է տեղի ունեցել Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում

Քարաթափում է տեղի ունեցել Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում

Հունիսի 21-ին, ժամը 19.16-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Հովք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-4 ավտոճանապարհի 122-րդ կմ-ում՝ Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում:

Հրշեջ-փրկարարները ձեռքով ճանապարհից հեռացրել են փոքր քարեր, 3 մեծ քար (0,6մ3, 0,7մ3, 4մ3) հեռացրել են մեխանիկական կարապիկի միջոցով և սահմանազատել են քարաթափված հատվածը: «Լևոն-2» ՍՊԸ աշխատակիցները 2 միավոր տեխնիկայով ճանապարհից հեռացրել են մոտ 17,5մ3 ծավալով քարը:

Հրշեջ-փրկարարները և Նոյեմբերյանի ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհից հեռացվել են մոտ 17.5 խ.մ քարերը և սահմանազատել են քարաթափված հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը