Լրահոս

22.06.2016 08:27


Սասունիկ գյուղում մոտ 3 խմ աթար է այրվել, ծխախեղդ է եղել 20 հավ

Սասունիկ գյուղում մոտ 3 խմ աթար է այրվել, ծխախեղդ է եղել 20 հավ

Հունիսի 21-ին, ժամը 23.53-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցի վերջնամասում՝ գարաժների մոտ, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.23-ին:

Այրվել է Գ. Ն.-ին պատկանող ավտոտնակում կուտակված մոտ 4 խմ փայտ, մոտ 3 խմ աթար, 3 հատ մահճակալ, 5 հատ դուռ, 5 հատ պատուհան, 1 հատ սառնարան, կենցաղային իրեր և ավտոտնակի տանիքի մոտ 1 քմ փայտյա կոնստրուկցիաները, հարակից ավտոտնակում ծխախեղդ են եղել Մ. Ե.-ին պատկանող 20 հավ:

Այս խորագրի վերջին նյութերը