Աշխարհ

22.06.2016 10:30


Մարսի վրա հրեշտակ են նշմարել (տեսանյութ)

Մարսի վրա հրեշտակ են նշմարել (տեսանյութ)

Ուֆոլոգները համացանց են տեղադրել հերթական ցնցող գտածոն, որն այս անգամ հայտնաբերվել է Մարսի մակերևույթին։ «Google Earth»–ի քարտեզների օգնությամբ հանելուկային երևույթների սիրահարներին հաջողվել է Կարմիր մոլորակի մակերևույթին հրեշտակի ուրվանկար տեսնել։ Այս մասին հայտնում է «Mirror»–ը։

«Luxor2012ufo» կեղծանունով «YouTube»–ի օգտատիրոջ հայտնաբերած կերպարանքն իսկապես հրեշտակ է հիշեցնում, իսկ ավելի հստակ՝ Միքայել հրեշտակապետին։ Կերպարանքի երկարությունը, ուֆոլոգի տվյալներով, 84 կմ է, լայնությունը՝ 68։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը