Լրահոս

22.06.2016 22:44


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունիսի 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավարևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-26-ը էապես չի փոխվի, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում

Հունիսի 23-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1995 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.90

Այս խորագրի վերջին նյութերը