Քաղաքական

22.06.2016 23:01


Կադրային փոփոխություններ են կատարվել կառավարությունում

Կադրային փոփոխություններ են կատարվել կառավարությունում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Գրիշա Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։

Մեկ այլ որոշմամաբ Գրիշա Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Իսկ Հասմիկ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը