Աշխարհ

23.06.2016 11:10


Մոլդովայում ձերբակալել են երգչուհի Ժասմինի գործարար ամուսնուն

Մոլդովայում ձերբակալել են երգչուհի Ժասմինի գործարար ամուսնուն

Մոլդովայում 3 օրով ձերբակալել են տեղացի գործարար Իլան Շորին, ով երգչուհի Ժասմինի ամուսինն է։ Նրա ցուցմունքների հիման վրա անցյալ տարվա հոկտեմբեր ամսին ձերբակալվել էր կոռուպցիայի մեջ մեղադրվող, հանրապետության նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը։ Դատախազ Ադրիանա Բեցիշորի խոսքերով, ով Ֆիլատի դեմ հարցուցված գործի ընթացքում ներկայացնում է մեղադրյալի կողմը, Շորին ձերբակալել են կոռուպցիայի դեմ պայքարի Ազգային կենտրոնում հարցաքննելուց հետո՝ բանկերում նոր խարդախությունների հարցով։

Ըստ դատախազի՝ Շորին կասկածում են լայնամասշտաբ խարդախության և փողերի լվացման մեջ. համապատասխան քրեական գործը զարկ էր տրվել 2014թ.։

Բեցիշորը հավելել է, որ դատախազությունը դիմելու է դատարան՝ պահանջելով նախնական կալանք գործարարի համար։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

Դատախազները նախկին վարչապետ Ֆիլատին մեղավոր են ճանաչում նաև աղմկահարույց կոռուպցիայի մեջ՝ 1 միլիարդ եվրոյի դուրսբերում մոլդովական այն 3 բանկերից, որոնք ղեկավարում էր Շորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը